Red Bobblehead Bunny

Monday, May 26, 2014

Մայրենի լեզու, 5-րդ դասարան, հինգերորդ ստուգում

Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր

Մայրենի լեզու, 5-րդ դասարան, հինգերորդ ստուգում

 Սովորողի անուն, ազգանունը
Գոհարիկ Միրումյան
         1.Կարդա՛ տեքստը և լրացրո՛ւ բաց թողնված տառերը: (2միավոր)
ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ
Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հանել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ:Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց.

— Ո՞ւր է ավետարանը:
Աղքատն ասաց քահանային.
— Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի:
Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց.
— Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանն Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե Աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց:
2. Գրի՛ր առակի իմաստը, վերնագրի՛ր առակը: (2միավոր)
Ավետարանը:Այս առակը սովորեցնում է,որ մարդ մի բան ուրիշներին խրատում է նա նույնպես պետք է հետևի իր խրատին:
3. Տեքստից դուրս գրի՛ր ածանցավոր բառերը, բաժանի՛ր բաղադրիչների, յուրաքանչյուր ածանցով կազմի՛ր նոր բառեր: (2միավոր)
Պատառոտուն-տուն,անուն,մարդուն,կատուն,
Ժամ-ատամ,գամ,գնամ,մնամ,կամ,մամ,


4. Տրված բառերից կազմի՛ր գործողություն ցույց տվող բառեր: (1միավոր)
Կապույտ, վստահ, ժպիտ, կառույց, սև, քար, հանգիստ:
Կապույտ-կապտանալ,կապտացնել,
Վստահ-վստահացնել,անվստահ,վստահել,
Ժպիտ-ժպտալ,ժապտացնել,ժպտահարել,ժպտախաղալ,ժպտածիծաղալ:
սև-սևանալ,սևացնել:
քար-քարացնել,քարկոծել:
հանգիստ-հանգսատցնել,հանգստանալ,անհանգստացնել:
 5. Գրի՛ր չունևոր, անոթի, հանդերձ, ճամփա, ընթերցել, կշտանալ, խորհել, զայրանալբառերի հոմանիշները: (1միավոր)
Չունևոր-աղքատ
Անոթի-տուն չունեցող
Հանդերձ-
Ճամփա-ճանապարհ
Ընթերցել-կարդալ
Կշտանալ-հագենալ
Խորհել-մտածել
Զայրանալ-ջղայնանալ
6.Կազմի՛ր բարդ բառեր՝ տրված արմատները գործածելով իբրև վերջինբաղադրիչ: (2միավոր)
մարդ, մայր, քույր, գիր, հարկ, սեր, երկու, տեր, նավ:

No comments:

Post a Comment