Red Bobblehead Bunny

Monday, May 26, 2014

Հարցեր

<Անտեսանելի Տոնինոն>> առաջի գլխի վերաբերյալ


Մայրիկը ինձ հիշեցրեց, որ խաղալուց բացի ուրիշ գործեր էլ ունեմ և ասաց.

-Դասերդ արե՞լ ես:
-Մեզ այսօր տնային առաջադրանք չեն տվել:
-Բացիր մեյլդ և ապացուցիր, որ դու տնայի չունես:
Ես մեյլս բացեցի և տեսա,որ ես շատ տնայիններ ունեմ:

Առաջ.2  Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ:
Մի օր, երբ ես բարձր ջերմություն ունեի, ուզեցի ընկերներիս գլխին մի խաղ խաղալ և խաղացի:Ես զանգահարեցի իմ մտերիմ ընկերուհիներից մեկին՝ Էլենին, և ասացի, որ դպրոցից դուրս եմ գալիս: Էլենը բոլորին ասաց, որ դպրոցից դուրս եմ գալիս, նույնիսկ ուսուցչուհիներին:Ես երկուշաբթի օրը եկա դասի և ով ինձ տեսնում էր ասում էր՝ իսկ դու դպրոցից դուրս չե՞ս եկել:

Առաջ.3 Կարող ես առանձնացնել այս գլխի  ամենակարևոր նախադասությունը:
Ճիշտն ասած՝ մայրիկը փորձեց Տոնինոյին հիշեցնել, որ կյանքում ծննդյան օրվա, ու նվերների նման հաճելի բաներից բացի, ուրիշ գործեր են լինում:

No comments:

Post a Comment