Red Bobblehead Bunny

Առողջագիտություն

Եղջերաթաղանթը, ոսպնյակը, առաջին և երկրորդ խցիկների հեղուկները, ապակենման մարմինը կազմում են աչքի օպտիկական համակարգի հիմնական բաղադրամասերը, այն բաժանվում է աչքի լուսաբեկման ապարատի և ակոմադացիայի կամ հարմարման ապարատի։ Աչքի օպտիկական համակարգը ցանցաթաղանթի վրա առաջացնում է արտաքին աշխարհի շրջված և փոքրացած պատկերը։ Դեպի աչք գնացող լուսային ճառագայթները, մինչև ցանցաթաղանթ հասնելը անցնում են մի քանի վերը նշված լուսաբեկող կառուցվածքներով։ Լույսի ամենաարտահայտված լուսաբեկումը կատարվում է եղջերաթաղանթում։ Աչքի լուսաբեկիչ ուժը չափվում է դիոպտրիաներով (D)։ Մեկ դիոպտրիան ոսպնյակի բեկող ուժն է , որի ֆոկուսային հեռավորությանը մեկ մետր է։ Եթե բեկող ուժը մեծանում է, ֆոկուսային հեռավորությունը փոքրանում է։ Այստեղից հետևում է, որ եթե ոսպնյակը, որի ֆոկուսային հեռավորությունը հավասար է 50 սմ-ի, ունի 2(D ) դիոպտրիային հավասար բեկող ուժ։ Աչքի օպտիկական համակարգը ունի մի քանի բեկող միջավայր, որից յուրաքանչյուրը ունի իր բեկող ուժը և կառուցվածքային առանձնահատկությունը։ Այս ամենը խիստ բարդացնում են աչքի օպտիկական համակարգի ուսումնասիրումը։
Մարդը չի կարող միաժամանակ հստակ տեսնել տարբեր հեռավորությունների վրա գտնվող առարկաները։ Աչքի հարմարումը տարբեր հեռավորությամբ առարկաների հստակ պատկերի ստացման համար կոչվում է ակոմոդացիա ։ Մարդու աչքի հարմարումն իրականավում է ոսպնյակի ուռուցիկության փոփոխմամբ։ Այս մեխանիզմը իրականանում է թարթչային մարմնիհարթ մկանների կծկմամբ, որոնք փոխում են ոսպնյակի ուռուցիկությունը։ Դրանց կծկման ժամանակ ցինյան կապանները թուլանում են, փոքրանում է ոսպնյակի վրա ընկնող ճնշումը, և այն իր առաձգականության շնորհիվ ավելի ուռուցիկ է դառնում։ Դա հիմնականում տեղի է ունենքւմ մոտ առարկաները տեսնելիս, հեռավորության վրա գտնվող առարկաներին նայելիս ոսպնյակը դառնում է հարթ։ Որքան երիտասարդ է օրգանիզմը, այնքան ակոմոդացիայի պրոցեստ կատարյալ է, քանի որ տարիքի հետ ոսպնյակը աստիճանաբար կորցնում է էլաստիկությունը։ Ակոմոդացիայի մեծությունը փոքրանում է սկսած 10 տարեկանից, որը երկար տարիներ չի ազդում տեսողության վրա։ Երեխաների մոտ, մինչև կրտսեր դպրոցական տարիքը, ակնագնդի առաջ- ետային տրամագիծը կարճ է, այն դրսևորվում է հեռատեսությամբ, որը ի տարբերություն տարիքավորների հեռատեսության կեղծ է, քանի որ ոսպնյակի մեծ չափի կորացումը երեխային թույլ է տալիս լավ տեսնելու նաև մոտ տեղադրված առարկաները։ Մանկական հեռատեսությունը անհետանում է դեռահասության ժամանակաշրջանի սկզբին, երբ ակնագնդի առաջա-ետային առանցքը և բեկող մակերեսի կորությունները ընդունում են չափահասին հատուկ չափեր։

No comments:

Post a Comment