<<Անտեսանելի Տոնինոն>> գլուխ առաջին
Առաջ.1 Առանձնացրու այն հատվածը, որտեղ քեզ նմանեցրիր Տոնինոյին. հիշիր քեզ հետ կապված այդպիսի մի դեպք:
Մայրիկը ինձ հիշեցրեց, որ խաղալուց բացի ուրիշ գործեր էլ ունեմ և ասաց.
Մայրիկը ինձ հիշեցրեց, որ խաղալուց բացի ուրիշ գործեր էլ ունեմ և ասաց.
-Դասերդ արե՞լ ես:
-Մեզ այսօր տնային առաջադրանք չեն տվել:
-Բացիր մեյլդ և ապացուցիր, որ դու տնայի չունես:
Ես մեյլս բացեցի և տեսա,որ ես շատ տնայիններ ունեմ:
Առաջ.2 Հիշիր մի սուտ, որը քեզ գցել է անհարմար դրության կամ մի պատմության մեջ:
Մի օր, երբ ես բարձր ջերմություն ունեի, ուզեցի ընկերներիս գլխին մի խաղ խաղալ և խաղացի:Ես զանգահարեցի իմ մտերիմ ընկերուհիներից մեկին՝ Էլենին, և ասացի, որ դպրոցից դուրս եմ գալիս: Էլենը բոլորին ասաց, որ դպրոցից դուրս եմ գալիս, նույնիսկ ուսուցչուհիներին:Ես երկուշաբթի օրը եկա դասի և ով ինձ տեսնում էր ասում էր՝ իսկ դու դպրոցից դուրս չե՞ս եկել:
Առաջ.3 Կարող ես առանձնացնել այս գլխի ամենակարևոր նախադասությունը:
Ճիշտն ասած՝ մայրիկը փորձեց Տոնինոյին հիշեցնել, որ կյանքում ծննդյան օրվա, ու նվերների նման հաճելի բաներից բացի, ուրիշ գործեր են լինում:
No comments:
Post a Comment