Red Bobblehead Bunny

Պատմություններ մարդկանց կյանքի մասին

Հիշողության Գրկում

Հիշողություն, որին չես փորձում ենթարկել մոռացման: Կապվել ես նրան ամուր շղթայով ու տանջվում ես: Ասում ես, թե չես կարողանա առանց նրանց ապրել՝ պատճառաբանելով, թե միակ կապող բանն է անցյալիդ հետ, որ ունես: Մի պահ հարկավոր է սթափվել: Բա՛ց արա աչքերդ, տե՛ս, թե ինչպես ես փաթաթվել նրանց ու պոկ չես գալիս, ասես կմահանաս, եթե բացես ափերդ և թողնես թռչեն: Բարդ լոգարիթմ է այն դարձել, որի լուծումը քո մեջ է: Ուզում ես մոռանալ, սակայն ամուր կառչել ես հիշողություններիցդ ու չես պատրաստվում հանգիստ թողնել նրանց, գցել անցյալի գիրկն ու հեռանալ: Հիշողություն, որից հեռանալը կդառնա ողբերգություն, որից ազատվելով՝ կդառնամ միայնակ: Չորս կողմից ասում են՝ թող նրան, ազատություն տուր, թող հեռանան, մոռանան, պետք չէ սեղմել ու ամբողջ ցավը թափել նրանց վրա, սակայն ես չեմ կարող, որովհետև ամուր կապվել եմ, ոչ թե չեմ կարող, այլ չեմ ուզում: Երևի այդպես վստահ էլ մի օր կտեսնեմ, որ չեմ կարողանում, չնայած՝ ցանկանում եմ: Ուզում եմ միշտ մնալ նրա մետաքսյա գրկում, այնտեղ այնքա՜ն փափկություն ու բարի երազներ են թռչկոտում, որ ամենքը կերազեր՝ ունենալ այդպիսի գեղեցիկ ու ամուր հիշողություն: Բայց, կաշառելով այդ ջերմությամբ, մի օր կկործանի, գիտե՛մ, սակայն ուզում եմ վայելել, թեկուզ հետո կրկնակի զղջամ ու ցավ ապրեմ, բայց մի պահ զգամ: Չեմ ուզում ոչինչ մոռանալ, միայն ուզում եմ զգալ, հիանալ ու երջանկանալ:




Անպատասխան Սեր

Նստած, լուռ մտածում էի… Կարծես նա լսում էր ձայնս, կարծես զգում էր, որ իր մասին եմ մտածում, և վայրկյաններ անց հրեշտակի պես հայտնվեց իմ կողքին:
– Իմ մասին ես մտածում… Այնպես չէ՞:
– Ա՜յո, այդպես է… Չեմ կարող ժխտել: Գիտե՞ս` կարոտել էի, դու իմ ամենալավ ընկերն էիր: Շատ եմ զգում կարիքդ, բայց դու… Ա՜յո, դու, փչացրիր ամենը, մեր ընկերությունը, որն այնքան ամուր էր թվում…
Սկսել էի հավատալ ընկերությանը, այն ընկերությանը, որին ոչ ոք գրեթե չի հավատում, ընկերություն՝ աղջկա և տղայի միջև: Ասում էին՝ աղջկա և տղայի միջև ընկերություն լինել չի կարող, վերջում՝ նրանցից մեկը կսիրահարվի: Այսպես եղավ նաև մեր ընկերության վերջը: Հիշում ե՞ս: Վստահում էի քեզ եղբոր պես՝ հարազատ եղբոր:
– Այո՛, հիշում եմ: Ինչպե՞ս կարող եմ մոռանալ… Բայց ես մեղավոր չէի, ախր ես ի՞նչ կարող էի անել: Ինչպե՞ս պայքարեի ներսս կրծող այդ զգացմունքի դեմ: Ես անզոր էի այն սիրո դեմ, որը զգում էի քո հանդեպ: Ես այժմ էլ սիրում եմ…
- Ո՛չ, լռի՛ր, խնդրում եմ: Այդ բառերը քեզանից լսելը ինձ ցավ է պատճառում, ների՛ր, բայց ոչինչ այլևս չի կարող լինել այնպես, ինչպես առաջ էր: Ոչինչ այլևս չենք կարող հետ բերել: Հիշում ե՞ս, միակ խորհուրդը, որ միշտ քեզ տալիս էի՝ միշտ գնահատի՛ր այն, ինչ ունես այժմ: Դու չգնահատեցիր մեր ընկերությունը, ավելին էիր ուզում: Իսկ ինչ ունես այժմ: Չկա ոչինչ…
– Այո՜, վերջացավ ամեն ինչ, կարծես չի էլ եղել ոչինչ, կարծես չկայինք մենք…
Վերջացավ ամեն ինչ, նա գնաց, մնացին միայն տաքուկ մթնշաղը, փոքրիկ նստարանը և այգում նստած միայնակ սիրահարը…

ԶՐՈՒՅՑ ՍՐՏԻ ՀԵՏ

-Ինչու՞ փակեցիր արևի լույսը
-Այլևս չեմ կարողանում տեսնել լույսը, հոգիս թախծոտ է` այս մութ սենյակի նման:
-Ի՞նչ է պատահել
-Կրկին տխուր եմ...
-Նորից ընկերուհի՞դ
-Այո...


Գիտես, զարմանում եմ: Զարմանում եմ ինչպես եմ կարողանում ապրել, երբ մարդիկ իմ գլխում ավելի շատ են քան իմ կողքին: Նա նույնպես չի հեռանում իմ մտքից: Հիշում եմ ինչպիսի ընկերուհիներ էինք: Մեզ շատերն էին նախանձում, որ այդքան մոտ էնք, այդքան համախմբված, սիրում էինք զբոսնել իրար հետ, պատմել իրար վերջին նորությունները: Ավաղ հիմա այլևս չկա այն : Կարծես տեղատարափ անձրև լիներ, երբ ամբողջ ուժգնությամբ եկավ և հանկարծ դադարեց:
-Իսկ պատճա՞ռը
-Չգիտեմ, շատ կամաց սկսեցինք հեռանալ իրարից... Ես հարցնում էի, թե ինչ է պատահել մի՞թե սխալ որևէ քայլ եմ արել, բայց այդ ամենը զուր էր: Ժամանակը իրենը ասեց և հեռացավ... Բաժանվեցինք: Այժմ , երբ տեսնում ենք միմյանց ՝ չենք էլ բարևում, կարծես օտարներ լինենք: Չգիտեմ ինչ անել....
-Ցավալի է բայց փաստ, շատ են մեր կյանքում այսպիսի դեպքերը: Պետք է փորձես մնալ միայնակ, որպեսզի լսես ինքդ քեզ, բայց չտխրես այլ՝ կշռադատես: Խորհուրդ տվողները շատ են, հեշտ է դա, նամանավանդ, երբ խորհուրդը դառնում է խոստովանություն: Միշտ պետք է պատրաստ լինես կյանքումդ կտրուկ փոփոխությունների, չդավաճանելով քո սկզբունքներին: Եթե սխալ ես լինում, հպարտ դա ասա, քանի որ ևս մեկ անգամ ապացուցում ես, որ հիմա ավելի խելացի ես քան երեկ: Եվ հիշիր կռվի ժամանակ հաղթող է ճանաչվում ոչ թե այն հիմարը, ով ցանկանում է ապացուցել իր ճիշտը, այլ այն խելացին, ով թույլ է տալիս հիմարին իրեն զգալ հաղթանակած: Ընկերուհիդ մի օր կհասկանա, բայց չասես արդեն ուշ է, կընդունես նրան... դա ամենամեծ հարավծը կլինի նրան...
Արցունքները այն բառերն էին, որոնք սիրտը չի կարողանում արտաբերել...Շնորհակալ եմ իմ սիրտ, որ խորհուրդ տվեցիր ինձ... ես միշտ պետք է քեզ լսեմ...

Մի Կյանքի Պատմություն

Մի կյանքի պատմություն... 
Պատմվածքի հերոսուհին այժմ ապրում է ԱՄՆ-ում:
Անժելան քսան տարեկան էր, երբ ամուսնացավ ֆինանսապես ապահով, իրենից տասնհինգ տարով մեծ տղամարդու հետ: Վերջինս առաջին ամուսնությունից երկու երեխա ուներ` տղա և աղջիկ: Անժելան առաջին իսկ օրվանից փորձեց մտերմանալ նրանց հետ, բայց ապարդյուն… ճակատագիրը սկզբից ևեթ երես էր թեքել երիտասարդ կնոջից` ամուսինը հանկարծամահ եղավ, իսկ երեխաները նրան տանից դուրս արեցին:
Անժելան քաղաքում հարազատներ չուներ, նա մեծացել էր գավառական մանկատներից մեկում: Իր կամքից անկախ նա թափառական դարձավ: Մանկության տարիների դառնությունները բավական չէին, այժմ էլ պետք է ապրեր թափառականի կյանքով: Նա լքեց թափառականների որջը և որոշեց նոր հանգրվան գտնել: Բավականին հեռացել էր , երբ նկատեց մի աղջնակի, որի հագին կապույտ զգեստ էր, իսկ մազերին ամրացված էին կապույտ երկու ժապավեն: Անժելան զարմացած նայեց աղջնակին, ապա հարցրեց.
_Աղջի’կս, այս ուշ ժամին ի՞նչ գործ ունես այստեղ:
_Ողջու’յն Անժելա,- պատասխանեց փոքրիկը:
Անժելան վախեցավ, որ աղջիկը իրեն անունով դիմեց և թափառականին բնորոշ բնազդով որոշեց փախչել:
Աղջիկը ձայն տվեց նրա հետևից, ասաց ,որ եկել է նրան օգնելու:
_Ինչպե՞ս ես օգնելու,- թերահավատորեն հարցրեց Անժելան:
_Վաղն այս փողոցով կգաս մինչև առաջին խաչմերուկը, կմտնես այնտեղ գտնվող խանութը և կհարցնես Սիլվային:
Այնուհետ աղջիկը արձակեց մազերի ժապավեններից մեկն եւ տվեց Անժելային և ասաց, որ միշտ պահի իր մոտ: Այդպահին լսվեց իրար հետ մարտնչող կատուների ձայնը: Անժելան հայացքով փնտրեց կատուներին, իսկ երբ ուղղվեց, աղջիկն արդեն չկար…
Առավոտյան վաղ արթնանալով, Անժելան որոշեց կատարել աղջկա ասածը, և իրեն կարգի բերելով, շտապեց այդ խանութը:
Այնտեղ կարծես իրեն էին սպասում… Տիկին Սիլվան` խանութի վարիչը, ասաց, որիրեն վաճառողուհի է անհրաժեշտ և Անժելային առաջարկեց խանութում աշխատել:
Նրան տրամադրվեց խանութի ազատ սենյակներից մեկը` ապրելու համար:
Անժելան այս պայմաններից շատ գոհ էր` չնայած իր նախկին ապրելակերպին:
Հերթական աշխատանքային օրն ավարտվել էր … Անժելան պատրաստվում էր քնել, երբ կրկին հայտնվեց աղջիկը:
_Ինչպե՞ս ներս մտար: Խանութը փակ է ,- զարմացավ Անժելան:
_Անժե’լա, յուրաքանչյուր կիրակի կգնաս ծերանոց և կխնամես Դոնարա անվամբ մի կնոջ: Նա չի տեսնում, բայց հիանալի լսում է և շոշափելով պատկերացնում դիմացինի արտաքինը:
Անժելան ուշադիր նայում էր այդ աղջկան և մտածում , թե որքան է նա սիրում նրան… որքան հարազատ էր թվում նրան այդ փոքրիկը… Աղջիկը սակայն զգուշացրեց, որ սա նրանց վերջին հանդիպումն է:
Անժելան տանջվում էր այն մտքից, որ չի տեսնելու այլևս այդ աղջնակին… միշտ իր մոտ էր պահում այդ ժապավենը…
Այս անգամ էլ իրականացավ աղջկա գուշակությունը. Տիկին Սիլվան ասաց, որ խանութը իր խնամակալության տակ է վերցնում ծերանոցներից մեկը և ամենկիրակի աշխատակիցներից մեկը պետք է գնա ծերանոց և խնամիծերունիներից որևէ մեկին:
Կիրակի օրը ԱՆժելան գնաց ծերանոցում էր: Աշխատակիցներից մեկին խնդրեց իրեն ուղեկցել Դոնարա անունով մի կնոջ մոտ:
Երբ սենյակ մտան, Դոնարան զգաց, որ իր մոտ հյուրեր են եկել և ձեռքով նշան արեց, որ մոտենան իրեն: Անժելան մոտեցավ կնոջը, նրա ձեռքին մի լուսանկար կար, որտեղ երկու փոքրիկ աղջնակներ էին` կապույտ զգեստով և ժապավեններով…
Դոնարան շոշափեց Անժելայիդեմքը րսկսեց արտասվել.
_Գտա’, վերջապես գտա քեզ, աղջի’կս: Ես չէի կարող հանգիստ մեռնել առանց քեզ գտնելու:
Անժելան հուզվել էր, բայց ոչինչ չէր հասկանում կատարվածից:
Մեկ շաբաթ անց Անժելային այցելեց մի իրավաբան և տեղեկացրեց, որ տիկին Դոնարան մահացել է ` նրան կտակելով իր ողջ կարողությունը:
Անժելան ցավում էր կնոջ համար, բայց ամենից շատնրան հուզում էր լուսանկարի պատմությունը, որն այդպես էլ չիմացավ:
Դոնարան Անժելային էր փոխանցել ԱՄՆ-ում գտնվող իր կալվածքները… Նա մեկնեց ԱՄՆ Սիլվայի հետ: Նրանք գնացին լուսանկարի հետևում նշված հասցեով: Ինչպես հետո պարզվեց, դա Ամերիկայի Կենտրոնական բանկն էր: Այդտեղ էլ ձևակերպվեց ժառանգության հետ կապված փաստաթղթերը:
_ Շատ տարիներ առաջ Հայաստանի շրջաններից մեկում ավտովթար էր տեղի ունեցել` զոհվել էր ընտանիքի հայրը և երկվորյակ աղջիկներից մեկը: Մայրը գլխի շատ ծանր վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ աղջիկը` մանկատուն:
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կինը հիշողությունը կորցրել էր: Տարիներ անց ճակատագրի հեգնանքով ճանոթացել էր մե
ծահարուստ ամերիկահայ տղամարդու հետ և տեղափոխվել Ամերիկա: Այստեղ էլ աստիճանաբարվերականգնվել էր հիշողությունը և ամուսնու մահից հետք եկել Հայաստան ` փնտրելու դստերը:
Սակայն գտնելու բոլոր փորձերը զուր էին: Անվերջ արտասվելուց ու տառապելուց ` Դոնարան կորցրել էր տեսողությոնը:
Լուսանկարում պատկերված աղջիկներից մեկն Անժելան էր, իսկ մյուսը`նրա քույրը…
Անժելան տեղափոխվեց ԱՄՆ Սիլվայի ընտանիքի հետ: Այնտեղ որդեգրեց մի որբ աղջնակի… նա միշտ զարդարում էր իր աղջնակի մազերը քրոջ նվիրած կապույտ ժապավենով…

Կարմիր վարդի պատմությունը՝

Մի ամերիկացի ծովային անընդհատ անծանոթ կնոջից նամակներ էր ստանում, որին երբեք չէր տեսել: Նրա անունն էր Rose(Վարդ): Աղջկա նամակներին ծովայինն անընդհատ պատասխանում էր, որը տևեց 3 տարի: Ծովայինն ամեն անգամ ստանալով և
 ուղարկելով՝ հասկացավ, որ էլ առանց նամակ չի կարողանում ապրել և սիրահարվեց աղջկան՝ առանց տեսնելու: Երբ ծովայինի ծառայության ժամկետն լրացավ, նրանք որոշեցին իրար հետ հանդիպել: Հանդիպման վայրը որոշվեց կենտրոնական ավտոկայանում, երեկոյան ժամը 17-ին: Աղջիկը նշեց, որ իր ձեռքին անպայման կլինի կարմիր վարդ, որով էլ ծովայինը կճանաչի իրեն: Ծովայինն անհանգստանում էր, քանի որ երբեք չէր տեսել նրան, անգամ նկարը, ի՞նչ կառուցվածք, կամ ի՞նչ դիմագծեր կունենար, արդյո՞ք նույն տարիքի էին: Երբ ժամը եկավ, ծովայինը նկատեց մի կնոջ, ով կարմիր վարդը ձեռքին կանգնել էր ավտոկայանում: Կինը մոտ 60 տարեկան կլիներ, մի քիչ կնճիռներով, ոչ լավ հագնված վիճակում: Ծովայինը սկսեց տատանվել, բայց մի ներքին զգացում առաջ մղեց, քանի որ շեշտում էր՝ ախր նա է քո Ամանորը, ծնունդը շնորհավորել, քաղցր պահեր պարգևել, իմաստ չունի այդպես վերաբերվել նրա հետ: Ծովայինը մի պահ կանգնեց, այնուհետև մոտեցավ կնոջը և մեկնեց ձեռքը: Այդ պահին տարեց կինը ժպտաց և ասաց.
_Տղաս, շրջվիր ետ, ահա նա, ում դու սպասում էիր:
Ծովայինը շրջվում ու տեսնում է մի գեղեցիկ աղջկա, ով պարզապես գրկեց նրան ու ականջին շշնջաց.
_Այդ վարդը ես էի տվել, որպեսզի հասկանամ, թե ով ես դու իրականում: Եթե Դու չմոտենայիր, նշանակում է իրոք ինձ չէիր սիրում, երբ մոտեցար այդ կնոջը, հասկացա, որ մենք իրար համար ենք:

Դժբախտ Պատահար


Մի անգամ,երբ քայլում էի փողոցով, հանկարծ մի անծանոթ համարից հեռախոսազանգ ստացա. մտածեցի,որ հնարավոր է ընկերս լիներ, քանի որ երեք օր է,ինչ նրանից ոչ մի տեղեկություն չունեի... ու պատասխանեցի զանգին.
_ Ալո':
_ Ալո', Բարև Ձեզ.. Ձեզ զանգահարում են հիվանդանոցից:
_ Ինչպես թե հիվանդանոցից???? Ինչ-որ բան է պատահել???
_ .... Ձեր ընկերը վթարի է ենթարկվել ու նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ, բայց դոնորի կարիք կա, հակառակ դեպքում...
Սկսեցի դողալ հուզմունքից ու առանց մեկ վայրկյան իսկ վարանելու` ասացի.
_ Ես պատրաստ եմ հանուն նրա կյանքս տալ անգամ...հիվանդանոցի հասցեն տվեք, խնդրու'մ եմ ու հենց հիմա կգամ:
Բոլորն ինձ հորդորում էին չգնալ, ասում էին, թե խելագարվել եմ, բայց... ոչ ոք չկարողացավ կասեցնել ինձ...
Վազում էին դեպի հիվանդանոց ու հանկարծ մեքենա դուրս եկավ ինձ ընդառաջ...սարսափից կարծես քարացել էի...վարորդը ազդանշան տվեց ու դրանից հետո միակ բանը, որ հիշում եմ այն էր, որ հիվանդանոցում արթնացա ամբողջովին վիրակապված... չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվել հետս ու այդ պահին բժիշկը մտավ իմ հիվանդասենյակ.
_ Դուք ավտովթարի եք ենթարկվել... չեմ թաքցնի ոչինչ... դուք էլ չեք կարողանա քայլել,լուրջ վնասվածքներ եք ստացել ողնաշարի հատվածում...
Բայց այդ պահին բացի ընկերոջիցս ինձ ուրիշոչ մի բան չէր հետաքրքրում... հենց հաջորդ օրն էլ մի նամակ ստացա, որում գրված էր. ''Ների'ր, բայց ես չեմ կարող ողջ կյանքս հաշմանդամի սայլակին գամված մեկի հետ ապրել...''...չգիտեի ինչ մտածել, բայց մի քանի օր անց իմացա, որ նա որոշել էր ստուգել իմ սերը ու իր վիրահատության պատմությունն էլ հոնել էր, որ ստուգեր,թե որքան եմ իրեն սիրում... կյանքն արդեն կորցրել էր իր գույներն ինձ համար... հրաժարվեցի ցանկացած տեսակի դեղամիջոցից ու բուժումներից... ընկերոջս` ինձ ստուգելու պատմությունն ինձ վրա շատ թանկ նստեց...
Տարիներ անց իմացա,որ նա ամուսնանալու է... այդ միտքն էր, որ ինձ ուժ տվեց բուժվելու համար... սկսեցի բուժումներս ու որոշ ժամանակ անց ապաքինվեցի ամբողջովին...
Նրա հարսանիքի օրն էր ու ես որոշեցի գնալ եկեղեցի, բայց ոչ թե նրա համար, որ փչացնեի այն, այլ որ ցույց տայի հաղթանակս... այդպես էլ արեցի. ԳՆԱՑԻ, գնացի ամբողջովին սպիտակ հագած... մտա եկեղեցի հենց այն պահին,երբ նա պետք է դներ հարսնացուի ձեռքին մատանին...բայց հանկարծ նկատեց ինձ... ապշած էր, դեմքին գույն չկար... կաչծես արյունը սառել էր երակներում... հեռանալուց առաջ տեսա, թե ինչպես էր մատանին դանդաղ նրա ձեռքից վայր ընկնում...
Այո', ես հեռացա քաղաքից, ու այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ նրանց հետ..

Հավատարիմ ընկերություն

Մի անգամ,երբ քայլում էի փողոցով, հանկարծ մի անծանոթ համարից հեռախոսազանգ ստացա. մտածեցի,որ հնարավոր է ընկերս լիներ, քանի որ երեք օր է,ինչ նրանից ոչ մի տեղեկություն չունեի... ու պատասխանեցի զանգին.
_ Ալո':
_ Ալո', Բարև Ձեզ.. Ձեզ զանգահարում են հիվանդանոցից:
_ Ինչպես թե հիվանդանոցից???? Ինչ-որ բան է պատահել???
_ .... Ձեր ընկերը վթարի է ենթարկվել ու նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ, բայց դոնորի կարիք կա, հակառակ դեպքում...
Սկսեցի դողալ հուզմունքից ու առանց մեկ վայրկյան իսկ վարանելու` ասացի.
_ Ես պատրաստ եմ հանուն նրա կյանքս տալ անգամ...հիվանդանոցի հասցեն տվեք, խնդրու'մ եմ ու հենց հիմա կգամ:
Բոլորն ինձ հորդորում էին չգնալ, ասում էին, թե խելագարվել եմ, բայց... ոչ ոք չկարողացավ կասեցնել ինձ...
Վազում էին դեպի հիվանդանոց ու հանկարծ մեքենա դուրս եկավ ինձ ընդառաջ...սարսափից կարծես քարացել էի...վարորդը ազդանշան տվեց ու դրանից հետո միակ բանը, որ հիշում եմ այն էր, որ հիվանդանոցում արթնացա ամբողջովին վիրակապված... չէի կարողանում հասկանալ, թե ինչ էր կատարվել հետս ու այդ պահին բժիշկը մտավ իմ հիվանդասենյակ.
_ Դուք ավտովթարի եք ենթարկվել... չեմ թաքցնի ոչինչ... դուք էլ չեք կարողանա քայլել,լուրջ վնասվածքներ եք ստացել ողնաշարի հատվածում...
Բայց այդ պահին բացի ընկերոջիցս ինձ ուրիշոչ մի բան չէր հետաքրքրում... հենց հաջորդ օրն էլ մի նամակ ստացա, որում գրված էր. ''Ների'ր, բայց ես չեմ կարող ողջ կյանքս հաշմանդամի սայլակին գամված մեկի հետ ապրել...''...չգիտեի ինչ մտածել, բայց մի քանի օր անց իմացա, որ նա որոշել էր ստուգել իմ սերը ու իր վիրահատության պատմությունն էլ հոնել էր, որ ստուգեր,թե որքան եմ իրեն սիրում... կյանքն արդեն կորցրել էր իր գույներն ինձ համար... հրաժարվեցի ցանկացած տեսակի դեղամիջոցից ու բուժումներից... ընկերոջս` ինձ ստուգելու պատմությունն ինձ վրա շատ թանկ նստեց...
Տարիներ անց իմացա,որ նա ամուսնանալու է... այդ միտքն էր, որ ինձ ուժ տվեց բուժվելու համար... սկսեցի բուժումներս ու որոշ ժամանակ անց ապաքինվեցի ամբողջովին...
Նրա հարսանիքի օրն էր ու ես որոշեցի գնալ եկեղեցի, բայց ոչ թե նրա համար, որ փչացնեի այն, այլ որ ցույց տայի հաղթանակս... այդպես էլ արեցի. ԳՆԱՑԻ, գնացի ամբողջովին սպիտակ հագած... մտա եկեղեցի հենց այն պահին,երբ նա պետք է դներ հարսնացուի ձեռքին մատանին...բայց հանկարծ նկատեց ինձ... ապշած էր, դեմքին գույն չկար... կաչծես արյունը սառել էր երակներում... հեռանալուց առաջ տեսա, թե ինչպես էր մատանին դանդաղ նրա ձեռքից վայր ընկնում...
Այո', ես հեռացա քաղաքից, ու այդպես էլ չիմացա, թե ինչ եղավ նրանց հետ..

Հայր Ու Որդի

Մի անգամ սովորականի պես հայրը տուն է վերադառնում աշխատանքից ու տեսնում է,որ որդին իրեն դռան հետևում սպասում է.
_ Պա'պ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:
_ Ասա', ի՞նչ է պատահել:
_ Պա'պ, դու որքա՞ն գումար ես վաստակում:
_ Քո գործը չէ... ու հետո, ինչի՞դ է պետք:
_ Պարզապես ուզում եմ իմանալ, ասա, պա'պ, դու որքա՞ն ես վաստակում մեկ ժամում:
_ Դե 500 ու ի՞նչ:
_ Պա'պ, ինձ 300-ը կտա՞ս,_ շատ լուրջ հայացքով նայելով հորը` ասաց տղան:
_ Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումա՞ր ես ուզում... ես ամբողջ օրը աշխատում եմ,հոգնում,իսկ դու՞:
Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը...
Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. ''Հնարավոր է,որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի... նա ինձնից երբեք գումար չի խնդրել...''... երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր...
_ Քնա՞ծ ես, տղա'ս:
_ Ո'չ, պա'պ, ուղղակի պառկած եմ:
_ Կարծում եմ` շատ կոպիտ խոսեցի քեզ հետ... ես ծանր օր էի ունեցել, ների'ր ինձ, ահա, վերցրու' գումարը, որը խնդրել էիր:
_ Ուխ, շնորհակալ եմ, պապու'լ:
Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի թղթադրամ... հայրը տեսավ,որ տղան արդեն գումար ուներ ու նորից բարկացավ... տղան դրանք միացրեց ու նայեց հորը.
_ Ինչու՞ խնդրեցիր, եթե ունեիր գումար:
_ Որովհետև գումարս բավական չէր.... պա'պ, ահա', այստեղ ուղիղ 500 է... ես կարո՞ղ եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել...խնդրու'մ եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ,որ դու մեզ հետ ընթրես:

ՀԻՇԵ'Ք... կյանքը շատ կարճ է,որ այն ամբողջովին ծախսես աշխատանքի վրա... կա կարևոր ևս մեկ երևույթ` ԸՆՏԱՆԻՔԸ... եթե դուք վաղը չլինեք, Ձեր աշխատանքի վայրում Ձեր փոխարեն հաստատ մեկին կգտնեն,իսկ ընտանիքը չի կարող... ավելի շատ ժամանակ անցկացրեք Ձեր ընտանիքի կողքին♥♥♥

Գեղեցիկ Սիրո Հուզիչ Ավարտը

Ընկերը վարում էր մոտոցիկլը մոտ 180կմ/ժ արագությամբ...
_ Դանդաղեցրու ընթացքը, ես վախենում եմ,_ ասաց աղջնակը:
_ Ո'չ, այսպես հաճելի է,_ ասաց տղան...
_ Ոչ մի հաճելի բան էլ չկա, խնդրում եմ, չափազանց սարսափելի է:
_ Ուրեմն ասա, որ ինձ սիրում ես:
_Լա'վ, սիրում եմ քեզ, արգելակի'ր:
_ Իսկ հիմա ամուր գրկիր... շատ ամուր....
(Աղջիկը գրկում է)
_ Կարող ես հանել իմ սաղավարտը ու ինքդ հագնել??? ես հոգնեցի դրանից...

Հաջորդ օրը թերթերում գրում են.
''Մոտոցիկլը վթարի է ենթարկվել` մխրճվելով մի շինության մեջ արգելակների ոչ սարքին լինելու հետևանքով... այդ պահին երկու մարդիկ են եղել, որոնցից մեկը ողջ է մնացել''
....Ճանապարհի կեսին տղան հասկանում է,որ արգելակները չեն աշխատում, բայց նա չցանկացավ, որ աղջնակը իմանա այդ մասին ու խնդրեց նրան վերջին անգամ իրեն գրկել ու ասել ''սիրում եմ քեզ''... նա ստիպեց աղջկան հագնել սաղավարտը, որ ողջ մնար...չնայած նրան, որ դա իր կյանքի գնով էր լինելու...



No comments:

Post a Comment