Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով, Երևա՜ն:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս էլ քեզնով հարբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
Հարցեր և առաջադրանքներ.
1. Հայաստանի մայրաքաղաք Երևանն ունի իր խորհրդանիշները: Պատմիր ադ խորհրդանիշների մասին:
http://mocak.am/12561/%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%B7%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8/
2. Ո՞վ է «Էրեբունի-Երևան» բանաստեղծությունը երգի վերածել: Պատմիր այդ կոմպոզիտորի մասին: ժողովրդական երգի-պարի համույթի, 1979-84-ին՝ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար, 1986-91-ին՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ռեկտոր։ Հովհաննիսյան հայ երաժշտության զարգացմանը նպաստել է էական և ինքնատիպ ներդրումով՝ ժողովրդական և պրոֆեսիոնալ երաժշտության ավանդույթներից բխեցնելով նոր, համարձակ ստեղծագործական լուծումներ։ Ստեղծագործության հիմնական մոտիվներն են ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը՝ հաղորդված խստաշունչ վիպականությամբ ու հերոսականությամբ, սուր դրամատիզմով ու նուրբ քնարականությամբ։ Կարևոր տեղ ունեն բալետները «Մարմար», 1957, «Երկնագույն նոկտյուրն», 1964, «Հավերժական կուռք», 1966, «Անտունի», 1969, Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար գրված Ա. Խաչատրյանի երաժշտության բալետային կոմպոզիցիա («Դիմակահանդես», 1982)]։ Երաժշտաբեմադրական արվեստի արդի միտումներին համահունչ են«Սասունցի Դավիթ» օպերա-բալետը (1976), «Ճանապարհորդություն դեպի Արզրում» (ըստ Պուշկինի համանուն նոթերի) օպերան (1987)։ Հովհաննիսյանի կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունն առանձնանում է բարոյափիլիսոփայական ընդհանրացումներով։ Լայնախոհությունը, դինամիզմը, ազգային լեզվի նորացումը բնորոշ են Դաշնամուրային կվինտետին(1955), սիմֆոնիաներին (1957, 1983, 1984), «Գողգոթա» սիմֆոնիկ պոեմին (1993), «Գրիգոր Նարեկացի» օրատորիային (1995), կվարտետներին (1950, 1958, 1964, 1981), թավջութակի Սոնատ-էպիտաֆիային (1975), կամերային նվագախմբի Կոնցերտ-բարոկկոյին (1984)։ Թավջութակի մենանվագ սոնատում (1970) ավանդական ցիկլային ձևին զուգորդված է Արևելքի երաժշտությանը բնորոշ արձակ-պատմողականություն։ Ազգային երգչախմբային գրակակության մեջ երաժշտատեխնիկական և հոգեբանական կերպարային կարևոր նորույթ դարձան Հովհաննիսյանի՝ ժողովրդական երգերի հիման վրա (40) և Վ. Տերյանի խոսքերով (20) խմբերգերը։ Հեղինակ է նաև քաղաքացիական հնչեղություն ունեցող «Էրեբունի-Երևան», «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերի, թատերական և կինո երաժշտության։ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1963-71), ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-91)։ ՀՀ (1967) և ԽՍՀՄ (1979) պետական մրցանակներ։ Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնի (Մոսկվա, 1957) դափնեկիր։ Արամ Խաչատրյանի անվան մրցանակ (1984)։Տիտոգրադի և Երևանի (1998) պատվավոր քաղաքացի։
3.Ի՞նչ գույների մեջ ես տեսնում այս բանաստեղծությունը: Ինչո՞ւ:
Ես տեսնում եմ վարդագույն,որովհետև երևան վարդագույն է:
4. Բանաստեղծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները և բացատրիր:
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի-տարիններ են անցել բայց դեռ չես հնացել
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով-
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում

No comments:
Post a Comment