Երևանի խորհրդանիշներն են՝ Երևանի զինանշանը, դրոշը և Երևանի օրհներգը:
Զինանշանն ունի հետևյալ նկարագիրը. կապույտ ֆոնին հայերեն բրոնզագույն մեծատառերով մակագրված<<ԵՐԵՎԱՆ>> պատվանդանին կանգնած, գլուխը ետ շրջած, իշխանության խորհրդանիշ գավազանը բռնած առյուծն է։
Նրա գլխավերևում թագն է՝ մեջտեղից բարձրացող կենաց ծառի խորհրդանիշ վարսանդով։ Առյուծի կրծքին՝ հավերժության նշանի վրա, Արարատ լեռան պատկերն է։ Ողջ պատկերը երիզված է ուղղանկյունաձև վահանակով։
Գործածված են բրոնզագույն և կապույտ գույները։
Երևանի զինանշանի հեղինակն է Ալբերտ Սոխիկյանը:

Երևանի դրոշն ունի հետևյալ նկարագիրը. դրոշի ուղղանկյուն խաղապատկերնընտրված է սպիտակ` որպես մաքրության, պարզության, անաղարտության միացյալխորհրդանիշ: Կենտրոնում Երևանի զինանշանն է` շրջապատված 12 կարմիր եռանկյունիներով, որոնք խորհրդանշում են Հայաստանի 12 մայրաքաղաքները:
Զինանշանի երանգը ծիրանագույն և բրոնզագույն է՝ կապույտով երիզված: Ազգային դրոշի գույները համահեղինակներն օգտագործել են՝ ընդգծելու դրոշիմայրաքաղաքային նշանակությունը:
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
Երևանի դրոշի հեղինակներն են Կարապետ Աբրահամյանը և Կարապետ Փաշյանը:
No comments:
Post a Comment