1. Գրավոր պատմի'ր «Փարվանա» ստեղծագործությունը։
Կար մի Փարվանա անունով արքա,որը ուներ շատ գեղեցիկ աղջիկ և մի օր որոշեց ամուսնացնել իր աղջկան:Փարվանա արքան հայտարություն տվեց:Եկան շատ ասպետներ և Փարվանա արքայի դուստրը ասաց, որ ով նրան անշեջ հուր բերի նա նրա հետ կամուսնանա:Բոլոր ասպետները գնացին փնտերլու:Շատ տարիներ անց այդպես էլ ասպետները չվերադարձան և այդ պատճառով արքայադուստրը այնքան լացեց, որ ամբողջ երկիրը անցավ արցունքների տակ:
2. Նկարագրի'ր և բնութագրի'ր արքայադստերը։
Գեղեցիկ,մի քիչ անմիտ:
3. Վերնագրի՛ր ստեղծագործության մասերը։
I- Փարվանա արքան
II- դուստրը
III-Տխրություն
IV-Լիճը
4. Գտի՛ր ստեղծագործության․
ա) ամենագեղեցիկ հատվածը
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
բ) ամենալարված հատվածը
— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդառան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվնեոով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՛վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, Սև ջըրից.
Ո՛վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՞ւր է, հայրի՜կ, ե՛րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
գ) ամենատխուր հատվածը
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ... ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:
Փարվանա արքան մի աղջիկ ուներ,
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:
Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:
— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվնեոով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՛վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, Սև ջըրից.
Ո՛վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:
Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՞ւր է, հայրի՜կ, ե՛րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՛ց, նայե՛ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ... ու լաց եղավ,
Էնքա՛ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՛ց, կորա՛ն, ինքն էլ հետը…
No comments:
Post a Comment